Պատրաստ ենք աջակցել հանրային հեռարձակողում իրականացվող բարեփոխումներին. Էկա Բեսելիա

Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիայի հայտարարությամբ, մեծամասնությունը ունի «հեռարձակման մասին» օրինագծի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարելու ռեսուրսը: Նրա խոսքերով, քանզի գործընկերները ունեն տարբերվող կարծիքներ, այս հարցը մեկ անգամ ևս պետք է քննարկվի, որ թիմի ներսում հասնեն համաձայնության:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Բեսելիան արձագանքել է ոչկառավարական կազմակերպությունների և մամլո կազմակերպությունների դիմումներին, և նշել, որ նախագահի կողմից ներկայացված դիտողություններում նոր բան չկա:

«Այս հարցի շուրջ ողջ տարվա ընթացքում աշխատել ենք՝ փորձագետների, գործընկերների և եվրոպացի փորձագետների հետ միասին և նախագահի կողմից նշված դիտողություններում նոր բան չկա: Այդ փաստարկները չունեն այն կշիռը, որ մենք վերադառնանք և նորից սկսենք քննարկումները: Ասեմ, որ չեմ տեսնում, թե ինչ կապ ունի սահմանադրության հետ անհամատեղիությունը: Ցանկանում եմ, որ բարեփոխումը, որը սկսել է հանրային հեռարձակողը և որի նպատակն է ծառայել մեր բնակչության հետաքրքրություններին, ունենա բոլոր ռեսուրսները, կլինի դա օրենսդրական, ինֆրակառուցվածքային, տեխնիկական կամ  այլ բնույթի, քանզի իրականում դառնա հասարակական հետաքրքրությունների կրողը և մենք պատրաստ ենք աջակցել այդ գաղափարին»,-նշել է Բեսելիան:

Պատգամավորը արձագանքել է նաև օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ իշխող թիմում առկա տարակարծիքների թեմային և նշել, որ մեծամասնությունը ունի վետոն հաղթահարելու ռեսուրս:

«Ինչ վերաբերում է տարակարծիքներին, որը գոյություն ունի խորհրդարանում, մենք թիմի ներսում անց են կացնելու քննարկումներ, քանզի հասնենք ընդհանուր հայտարարի: Անձամբ նոր բան չեմ լսել, ասել է Բեսելիան:

Նրա խոսքերով հնարավոր է կան մարդիկ, ովքեր ունեն տարբերվող դիրքորոշումներ:

Նշենք, որ ոչկառավարական կազմակկերպությունները կոչ են արել խորհրդարանի նախագահին և խորհրդարանական մեծամասնությանը չհաղթահարել վետոն:

Հայտարարության հեղինակները պահանջում են շարունակել հանդիպումները:

Հիշեցնենք, Վրաստանի խորհրդարանի նախագահը  հայտարարել է, որ  «հեռարձակման մասին» օրենքի կապակցությամբ կայանալու է հանդիպում մամուլի ներկայացուցիչների հետ:

Այս հայտարարությունը Իրակլի Կոբախիձեն արել է Կիև պաշտոնական այցի ժամանակ:-