Պատրաստ եմ ներկա լինել ընդդիմության հետ հանդիպմանը, շնորհակալություն Շառլ Միշելին այդ նախաձեռնության համար
Պատրաստ եմ ներկա լինել ընդդիմության հետ հանդիպմանը, շնորհակալություն Շառլ Միշելին այդ նախաձեռնության համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, ինքը պատրաստ է այսօր հանդիպում անցկացնել ընդդիմության հետ: Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին հանդիպման նախաձեռնության համար:

«Ես ուզում եմ արձագանքել Շառլ Միշելի հնչեցրած փայլուն նախաձեռնությանը, որը վերաբերում է իմ ու ընդդիմության հնարավոր հանդիպմանը: Ես ուզում եմ հրապարակավ հաստատել. Ես պատրաստ եմ մասնակցել այս հանդիպմանը: Ես կցանկանայի վերահաստատել իմ պատրաստակամությունը մեր թիմի անունից, որ մենք ամեն ինչ անելու ենք կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի լիցքաթափենք իրավիճակը և կազմակերպենք իրական, կառուցողական երկխոսությում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն նախագահին այս նախաձեռնության համար», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսում ասաց, որ այսօր երեկոյան կայանա ընդդիմության և իշխանությունների միջև  հանդիպում:

«Ես հրավիրում եմ բոլորին հանդիպել այս երեկո, ժամանակն է անցնել ֆասիլիտատորությունից մեդիացիայի», – ասել է Շառլ Միշելը: