Պատմական գործընթացի մասնակից ենք, Վրաստանի միջով Եվրոպային մատակարարվելու է Կասպյան գազը. Նաթիա Թուրնավա
Մենք բոլորս մասնակցում ենք իսկապես պատմական գործընթացի, երբ իրականություն դարձավ մեր ու տարածաշրջանի երկրների դարավոր երազանքը, որ Վրաստանը անցնելով Կասպիական գազը մատակարարվելու է Եվրոպա: Արդեն գործարկվում է ոչ միայն Հարավային Կովկասի մասը, ինչը իր բարիքներն է բերում Վրաստանին, այլև Շահ Դենիզի երկրորդ փուլից հետո հաջողությամբ գործարկվեց «Տանապի» նախագիծը, իսկ այժմ, վերջապես, «Անդրադրիատիկ» գազատարը, – այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան:
Նախարարը մասնակցել է Հարավային գազի միջանցքի խորհրդատվական խորհրդի մինիտերիալին, որն այս տարի անց է կացվել առցանց: Միջոցառումը բացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նաթիա Թուրնավան ելույթ ունեցավ «Հարավային գազի միջանցք. Նվաճումներ, ՏԱՊ-ի նախագծի ավարտ և Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման մեկնարկ» լիագումար նիստում:
Ըստ նրա, այս տարվա մինիտերիալը ամենահաջողվածներից մեկն է, տարածաշրջանային նախագծին մասնակցող երկրները կարող են ասել, որ չնայած համավարակին, բոլոր նախատեսված միջոցառումներն իրականացվել են:
Նաթիա Թուրնավայի խոսքով, Վրաստանի բնակչության համար հիմնական բարիքը Շահդենիզից այսպես կոչված «Անվճար գազի» ծավալների ավելացումն է, որը ամրապնդում է երկրի էներգետիկ անկախությունը: