Պատգամավորները ֆիզիկական բախում են ունեցել Հայաստանի խորհրդարանում
Աուդիտի պալատի անդամի ընտրության հարցը շարունակում է քննարկվել Հայաստանի Ազգային ժողովում: Ըստ «Արմենպրես»-ի՝ խորհրդարանում իրավիճակը լարվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ:
Չախոյանը «Հզոր Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին հիշեցրել է, որ իր զարմիկը դեռևս ներողություն չի խնդրել նախընտրական հայտարարության համար: Հայտարարության մեջ նշվում էր, որ եթե նրանք իշխանության գան, պլանավորում են ստեղծել առանձին նախարարություն՝ կանանց կարիքները հոգալու համար:
Նարեկ Կարապետյանը սկսել է խոսել իր տեղից, ապա բարձրացել ամբիոն, որից հետո խորհրդարանում սկսվել է ֆիզիկական բախում:
Հայաստանի Հանրապեության Ազգային ժողովում ընդմիջում է հայտարարվել: