«Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ» - Ռուսական բանակը, հավանաբար, կգրավի Պոկրովսկը և Միրնոգրադը, բայց գինը շատ բարձր կլինի
«Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ» - Ռուսական բանակը, հավանաբար, կգրավի Պոկրովսկը և Միրնոգրադը, բայց գինը շատ բարձր կլինի

Ռուսական բանակը, հավանաբար, կգրավի Պոկրովսկը և Միրնոգրադը, սակայն դրա գինը շատ բարձր կլինի, գրում է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը։

«Ռուսական ռազմական հրամանատարությունը որոշել է միաժամանակ մի քանի հարձակողական ռազմական գործողություններ անցկացնել։ Մասնավորապես՝ Խարկովի հյուսիսային շրջանում՝ Վովչանսկի և Վելիկի Բուրլուկի ուղղությամբ, Խարկովի արևելյան շրջանում՝ Կուպյանսկի ուղղությամբ, Դոնեցկի մարզի հյուսիսարևելյան ամրացված գոտում՝ Սևերսկի ուղղությամբ, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի սահմանին՝ Վելիկի Միխայլովկայի ուղղությամբ, Զապորոժիեի արևելյան շրջանում՝ Գուլյաիպոլեի ուղղությամբ», – նշում են հարթակի վերլուծաբանները։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ ռուսական ուժերը, հավանաբար, փորձում են տպավորություն ստեղծել, որ ռուսական բանակը զգալի հաջողությունների է հասնում ամբողջ մարտադաշտում, ինչը հակասում է ճակատում առկա իրականությանը։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը երեկ երեկոյան հարձակվել է Ուկրաինայի վրա 121 անօդաչու թռչող սարքերով։ Բացի այդ, ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալների, վերջին օր ու գիշերվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 217 ռազմական բախում, որոնցից ավելի քան մեկ երրորդը գրանցվել է միայն Պոկրովսկի ուղղությամբ: Նրանք նաև հայտնել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում կորցրել է ևս 1000 զինծառայող, ինչը պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի կորուստները հասցրել է ավելի քան 1,154,000-ի: