ՊԱԾ - Ո՛չ Վրաստանի, ո՛չ Իսրայելի հատուկ ծառայությունները որևէ տեղեկություն չունեին Վրաստանում անխուսափելի ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին և ոչ մեկի հետ չեն կիսվել դրանով
Ո՛չ Վրաստանի, ո՛չ Իսրայելի հատուկ ծառայությունները որևէ տեղեկություն չունեին Վրաստանում անխուսափելի ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին և, համապատասխանաբար, ոչ մեկի հետ չեն կիսվել դրանով,- ասվում է Պետական անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ։
ՊԱԾ-ը արձագանքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, ըստ որի՝ Քնեսեթի մի քանի անդամներ չեղարկել են Վրաստան նախատեսված այցը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ նրանք կապի մեջ են Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։
«Մենք կապի մեջ ենք Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որոնք զարմանք են հայտնել սխալ տեղեկատվության տարածման վերաբերյալ։ Շատ ցավալի և ուշագրավ է, որ նման տեղեկատվություն տարածում է վրացական լրատվամիջոցների մի մասը՝ առանց մեզ հետ ստուգելու։ Մենք կտրականապես կոչ ենք անում բոլորին զերծ մնալ Վրաստանի մասին վնասակար և չստուգված տեղեկատվության տարածումից», – ասվում է հայտարարության մեջ։