ՊԱԾ-ի պահանջով Արչիլ Տատունաշվիլիի հարցով Էրգնեթիում կայանալու է հատուկ հանդիպում
ՊԱԾ-ի պահանջով Արչիլ Տատունաշվիլիի հարցով Էրգնեթիում կայանալու է հատուկ հանդիպում

Բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանում մահացած Արչիլ Տատունաշվիլիի աճյունի տեղափոխման և ձերբակալվածներ Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին ազատ արձակելու հարցը քննարկելու են ՝միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների արտակարգ հանդիպման ժամանակ:

Ինչպես առաջին ալիքին ասել են պետական անվտ,անգության ծառայությունից, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման աշխատանքային խմբի մասնակիցների չծրագրված հանդիպումը ժամը 15:00-ին կայանալու է ՊԱԾ-ի պահանջով:

Հիշեցնենք, փետրվարի 22-ին բռնազավթված Ցխինվալի ներկայացուցիչները ձերբակալել էին Վրաստանի երեք քաղաքացիների՝ Արչիլ Տատունաշվիլիին, Լևան Քուտաշվիլիին և Յոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին Արչիլ Տատունաշվիլին մահացել էր Ցխինվալի հիվանդանոցում: