ՊԱԾ-ի տեղեկությամբ, բռնազավթիչ ռեժիմի կողմից Ախալուբանիում ձերբակալված 60 ամյա տղամարդը ազատված է
Բռնազավթիչ ռեժիմի կողմից Ախալուբանիում ձերբակալված 60 ամյա տղամարդը ազատված է: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին տեղեկացրել են պետական անվտանգության ծառայությունից:
Գերատեսչության տվյալներով, ակտիվացվել էր թեժ գիծ և դեպքի մասին տեղեկությունը հաղորդվել էր Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Բռնազավթիչ ռեժիմը Գորիի մունիցիպալիտետի Ախալուբանի գյուղի մոտ ձերբակալել էր 60 ամյա հովիվի: Ախալուբանիում Գորիի մունիցիպալիտետի ներկայացուցիչ Տարիել Վաթիաշվիլիի խոսքով, տղամարդը ռուս զինծառայողների կողմից ձերբակալվել էր գյուղի արոտավայրում: