ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնակատար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է EUMM-ի ղեկավար Էրիկ Հոգին
ՊԱԾ-ի ղեկավարի պաշտոնակատար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է EUMM-ի ղեկավար Էրիկ Հոգին

Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ղեկավար Էրիկ Հոգի հետ: Հանդիպմանը ներկա էին Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Խոջևանիշվիլին և տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իրակլի Անթաձեն:

ՊԱԾ-ի տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են օկուպացնող գոտու մոտ և օկուպացված տարածքներում անվտանգության ուղղությամբ առկա իրավիճակը և գլխավոր մարտահրավերները: Առանձնապես ուշադրություն է հատկացվել Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի հարակից տարածքում զարգացած իրադարձություններին:

Գերատեսչության տեղեկությամբ, խոսքը վերաբերել է միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի հանդիպումներին և բանակցությունների առկա ձևաչափերի արդյունավետ կիրառման և հզորացման անհրաժեշտությանը:

Կողմերը զրուցել են նաև Պետական անվտանգության ծառայության և Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) միջև համագործակցության հարցերին: