Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին պաշտոնական այցով մեկնել է Բելառուս:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, Վախտանգ Գոմելաուրին ներկա է Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջոցառմանը:
Այցի շրջանակներում կնքվելու է համաձայնագիր՝ «Վրաստանի և Բելառուսի Հանրապետության միջև գաղտնի տեղեկության փոխանակման և երկկողմ պաշտպանության մասին»:
Նման տիպի համաձայնագիր Վրաստանը կնքել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ շուրջ 20 երկրի և ԱՄՆ-ի հետ: