ՊԱԾ-ը խարդախության փաստով ձերբակալել է մեկ և դիմակազերծել ութ մարդու
Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, խարդախության փաստով ձերբակալել է մեկ և դիմակազերծել ութ մարդու,-այս մասին լրատվությունը տարածել է ՊԱԾ-ի մամլո ծառայությունը:
«Խարդախության և կեղծ փաստաթղթեր պատրաստել-օգտագործելու փաստով, դատարանի որոշման հիմքով, ձերբակալվել է քաղաքացի Անտոն Խ.-ն, իսկ ծառայողական սառնասրտության փաստով պատասխանատվության են ենթարկվել, Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանին կից, Ադիգենիի մունիցիպալիտետի տարածքում հողամասերի վրա սեփականության իրավունքի ճանաչման մշտական հանձնաժողովի անդամներ՝ հանձնաժողովի նախագահը, Ադիգենիի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Զվիադ Գ.-ն, հանձնաժողովի քարտուղարը, Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի էկոնոմիկայի զարգացման և գույքի կառավարման ծառայության երկրորդ կարգի գլխավոր փորձագետ Զաուր Մ.-ն, Ադիգենիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շրջակա միջավայրի պաշտպանության և ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսի Է.-ն, հանձնաժողովի անդամ, պետական գույքի ազգային գործակալության աշխատակից Մամուկա Պ.-ն, հանձնաժողովի նախկին անդամ և Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Մուխրան Խ.-ն:
Հետաքննությունը պարզել է, որ Անտոն Խ.-ն նշված հանձնաժողովի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականի հիմքով, խաբեությամբ տիրացել է Աբասթումանիում գտնվող հողամասին, որով պետությանը հասցվել է 7935 լարիի վնաս:
Իր հերթին հանձնաժողովի անդամները, չեն կատարել իրենց պարտավորությունները և գործող օրենսդրությամբ ներկայացված պահանջները անտեսելով ընդունել են որոշում, հողամասը Անտոն Խ.-ին փոխանցելու մասին:
ՊԱԾ-ի հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կեղծ փաստաթղթեր պատրաստելու և խարդախությանը աջակցելու համար պատասխանատվության են ենթարկել նաև քաղաքացիներ՝ Զուրաբ Գ-ին, Լեոնիդ Բ.-ին և Դավիթ Ճ.-ին, որոնք նոտարապես հաստատված կեղծ հայտարարությամբ հաստատել են, որ նշված հողամասը իրականում պատկանում էր Անտոն Խ.-ին:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 180-րդ, 362-րդ և 342-րդ հոդվածներով, որը նախատեսում է 4-ից 7 տարով ազատազրկում: Հետաքննությունը վարում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը»,-ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan