ՊԱԾ-ը Թբիլիսիում և Գարդաբանի մունիցիպալիտետում իրականացված համալիր միջոցառումների արդյունքում մեկ անձի է ձերբակալել՝ կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու փաստերով
ՊԱԾ-ը Թբիլիսիում և Գարդաբանի մունիցիպալիտետում իրականացված համալիր միջոցառումների արդյունքում մեկ անձի է ձերբակալել՝ կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու փաստերով

Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները, Թբիլիսիում և Գարդաբանի մունիցիպալիտետում իրականացված համալիր միջոցառումների արդյունքում, բացահայտել են կեղծ պաշտոնական փաստաթղթերի պատրաստման և իրացման փաստեր։ Ձերբակալված է մեկ անձ։

ՊԱԾ-ի տեղեկատվությամբ՝ հակաահաբեկչական կենտրոնի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին իր բնակության վայրում, որոշակի գումարի դիմաց, պարբերաբար պատրաստել է Վրաստանի և օտարերկրյա պետությունների անձը հաստատող կեղծ փաստաթղթեր և վարորդական իրավունքի վկայականներ։

«Նա նշված փաստաթղթերը փոստով ուղարկել է արտերկրում գտնվող պատվիրատուներին և միջնորդներին։ Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները, ձերբակալվածի անձնական և բնակարանի խուզարկության արդյունքում, առգրավել են կեղծ փաստաթղթերի պատրաստման համար նախատեսված հատուկ սարքավորումներ, համակարգչային տեխնիկա, տասնյակ տպագրման ենթակա պլաստիկ քարտեր, ինչպես նաև արտերկիր ուղարկելու համար պատրաստված կեղծ վարորդական վկայականներ և բջջային հեռախոսներ։ Բացի այդ, «Վրաստանի փոստից» առգրավվել են արտասահման արագացված կարգով ուղարկման ենթակա կեղծ փաստաթղթեր։

Նշված գործով քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում», – նշված է Պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։