ՊԱԾ-ը Պանկիսիի կիրճում իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է երեք մարդու
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը Պանկիսիի կիրճի՝ Օմալո և Դուիսի գյուղերում անց է կացրել հատուկ գործողություն: Ինչպես տեղից հայտնում է առաջին ալիքի լրագրողը, վաղ առավոտյան սկսված գործողությունը արդեն ավարտված է, արդյունքում ձերբակալվել է երեք մարդ:
Պետական անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները արդեն հեռացել են կիրճից:
Օմալոյում և Դուիսիում բնակարանների խուզարկումները իրականացվել են միաժամանակ: Օմալոյում, Բադո Չոփիկաշվիլիի բնակարանից առգրավվել է մեծ քանակությամբ զենք: Տարածված լրատվությամբ Չոփիկաշվիլին ձերբակալվել է Ահմեդ Չատաևի զինակիցներին աջակցելու մեղադրանքով:
Իսկ Դուիսիում հատուկ ջոկատայինները խուզարկել են Վախո Մաչալիկաշվիլիի բնակարանը:
Հատուկ գործողությունը հավանաբար կապ ունի Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողության հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan