ՊԱԾ-ը հերքում է տարածված լրատվությունը, իբր Էրգնեթիի և բռնազավթված Մամիսաանթուբանիի միջև տեղադրվում են նոր փշալարեր
Պետական անվտանգության ծառայությունը հերքում է Էրգնեթիի և բռնազավթված Մամիսաանթուբանի միջև նոր փշալարերի տեղադրման վերաբերյալ սոցիալական ցանցում տարածված լրատվությունը:
ՊԱԾ-ում պարզաբանում են, որ վերոնշյալ կանաչ ցանկապատը ապօրինի տեղադրվել 2012 թվականին, իսկ փշալարերը տեղադրվել են 2019 թվականին:
«Կենտրոնական իշխանություններն ունեն անզիջում դիրքորոշում այսպես կոչված բորդերիզացիայի հանդեպ: Յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ գործի է դրվում թեժ գիծ, և տեղեկությունը տրամադրվում ինչպես Եվրամիության դիտորդական առաքելությանը, այնպես էլ միջազգային գործընկերներին: Այսպես կոչված ապօրինի բորդերիզացիան, օրակարգի առանցքային հարցերից է, որը բարձրացվում է Ժնևի միջազգային բանակցություններին»,- ասել են ՊԱԾ-ում: