Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը ձերբակալել է Ծղալտուբոյի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Գրիգոլ Իվանեիշվիլուն:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Գրիգոլ Իվանեիշվիլիին իրավապահները ձերբակալել են սակրեբուլոյի նիստին:
Սակրեբուլոյի անդամների տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է մեծ քանակությամբ կաշառք վերցնելու հոդվածով: