ՊԱԾ. Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստով անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և Ժնևյան քննարկումների համանախագահների արագ և սկզբունքային արձագանքը
Պետական անվտանգության ծառայությունը բռնազավթված Ցխինվալիում Արչիլ Տատունաշվիլու մահվան փաստով տարածում է հայտարարություն:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, 2018 թվականի փետրվարի 22-ին, բռնազավթված Ցխինվալիի ներկայացուցիչները, Վրաստանի քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլուն, Լևան Քուտաշվիլուն և Իոսեբ Պավլիաշվիլուն ձերբակալել են անօրեն կերպով:
«Լրատվական աղբյուրներում տարածված տեղեկությամբ, Արչիլ Տատունաշվիլին փետրվարի 23-ին մահացել է բռնազավթված Ցխինվալի քաղաքի հիվանդանոցում: Տվյալ պահին, պետական անվտանգության ծառայությունը թեժ գծի միջոցով, դե ֆակտո իշխանության և Ռուսաստանի բռնազավթված ուժերից կտրականապես պահանջում է ճշգրիտ և սպառիչ տեղեկություն՝ Արչիլ Տատունաշվիլու մահվան և բոլոր վերոնշյալ անձանց ձերբակալման մասին:
Նշված հարցի կապակցությամբ պարտադիր է միջազգային կազմակերպությունների և Ժնևյան քննարկումների համանախագահների արագ և սկզբունքային արձագանքը:
Պետական անվտանգության ծառայությունը ցավակցում է մահացած Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին»,- նշված է հայտարարությունում:
Բռնազավթված Ցխինվալիում, Վրաստանի քաղաքացու մահը հաստատել էր Ախալգորիի մունիցիպալիտետի գամգեբելի Նուգզար Թինիկաշվիլին: