Պատասխանները, որ Ռուսաստանը կապ չունի Արչիլ Տատունաշվիլիի գործի հետ անընդունելի են. Քեթևան Ցիխելաշվիլի
Արչիլ Տատունաշվիլիի գործով մասնավոր թե միջպետական հայցը, բոլոր դեպքերում նախատեսում է Ռուսաստանի, որպես արդյունավետ վերահսկում իրականացնող պետության պատասխանատվություն,-այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է ի պատասխան, Արչիլ Տատունաշվիլիի ընտանիքին և փաստաբանին, Ռուսաստանի գլխավոր դատախազության կողմից ուղարկված նամակին:
«Հայցը իրականում մտցվում է Ռուսաստանի դեմ: Բնական է, այդ նամակը անընդունելի է, իբր Ռուսաստանը այս գործի հետ կապ չունի»,- ասել է Ցիխելաշվիլին:
Քեթևան Ցիխելաշվիլիի հայտարարությամբ, սա այն իրականությունն է, որում Վրաստանը գտնվում է երկարատև բռնազավթման մեջ և, որի մասին խոսում է ողջ աշխարհը:
Արչիլ Տատունաշվիլիի գործով ընտանիքը և փաստաբանները Ռուսաստանի գլխավոր դատախազությունից ստացել են նամակ: Կտտանքների զոհերի վերակենդանացման կենտրոն «Էմպաթիայի» նախագահ Մարյամ Ջիշկարիանիի խոսքերով, Ռուսաստանի գլխավոր դատախազության նամակում ասված է, որ Հարավային Օսիան անկախ պետություն է և Ռուսաստանը չի միջամտում նրանց գործունեությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan