Պասկալ Մենյեն Մամուկա Բախտաձեին փոխանցել է Ֆրանսիայի վարչապետի ուղարկած պաշտոնական շնորհավորանքը
Վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեին:
Կառավարության վարչության տեղեկությամբ, դիվանագետը Վրաստանի կառավարության ղեկավարին է փոխանցել Ֆրանսիայի վարչապետի ուղարկած պաշտոնական շնորհավորանքը:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին և նշվել տնտեսական կապերը դրա հետ համապատասխանության բերելու անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի դեսպանը դրական է գնահատել Վրաստանի կառավարության կողմից նախատեսված բարեփոխումնները, այդ թվում ինկլյուզիվ էկոնոմիկական աճի և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ:
Ընդգծվել է բիզնեսների միջև կապերի ակտիվացման նշանակությունը: Վարչապետը նշել է, որ ողջունում է և մշտապես աջակցում Վրաստանում ֆրանսիական ներդրումների իրականացմանը:
Ուշադրություն է հատկացվել Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակին: Ֆրանսիացի դիվանագետը դրական է գնահատել Վրաստանի կառավարության «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնությունը, որը նպաստում է միջժողովրդական կապերի ակտիվացմանը և վստահության վերականգնմանը:
Կողմերը զրուցել են նաև կրթական ոլորտում համագործակցության մասին և նշել, որ դրա խորացմանն աջակցում են Վրաստանում վրաց-ֆրանսիական համալսարանի հիմնադրումը, որի մասին համաձայնությունը երկու երկրների միջև ստորագրվել է վերջերս: