Պաշտպանված տարածքների գործակալությունում հայտարարում են, որ նոյեմբերի 8-ից Վրաստանի հինգ պաշտպանված տարածքներ ժամանակավորապես կդադարեցնեն այցելուների ընդունումը
Վրաստանի պաշտպանված տարածքների գործակալության տեղեկությամբ, համավարակի տարածման կանխարգելման նպատակով, նոյեմբերի 8-ից Վրաստանի հինգ պաշտպանված տարածքներ ժամանակավորապես կդադարեցնեն այցելուների ընդունումը
Նրանց խոսքով, այլ տարածքներում, բաց տարածությունում, որտեղ հնարավոր է տեղաշարժվել պաշտպանելով սոցիալական հեռավարությունը, այցելուների ընդունումը կշարունակի:
«Երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումը կանխելու նպատակով, նոյեմբերի 8-ից Վրաստանի հինգ պահպանվող տարածքները ՝ Մարտվիլի կիրճը, Օկացեյի կիրճը, Օկացեի ջրվեժը, Պրոմեթևսի քարանձավը և Սաթափլիայի քարանձավը ժամանակավորապես կդադարեցնեն այցելուների ընդունումը: Նշված տարածքների այցելուների կենտրոններում, փակ տարածքներում նկատվում են այցելուների կուտակումներ, ինչը առաջացնում է համավարակի տարածման վտանգ:
Այլ տարածքներում, բաց տարածություններում, որտեղ հնարավոր է տեղաշարժվել պահպանելով սոցիալական հեռավարությունը, այցելուների ընդունելությունը կշարունակվի, Վրաստանի կառավարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված հանձնարարականների համաձայն:
Ֆիզիկական շփումը նվազեցնելու համար խնդրում ենք գրանցվել հեռակա կարգով, նախքան ճանապարհորդությունը, անցեք գրանցում հեռախոսով կամ համապատասխան պաշտպանված տարածքի ֆեյսբուքյան էջով: Ստեղծված իրավիճակից ելնելով, նորությունների մասին կտեղեկացնենք պաշտպանվող տարածքների գործակալության պաշտոնական կայքի և պաշտոնական ֆեյսբուք էջի միջոցով»,- ասված է հայտարարության մեջ: