Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի տանը քննչական գործողություններն ավարտվել են

10:57, 06.12.2024

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի տանը քննչական գործողություններն ավարտվել են:

Սոլոլակի Ամաղլեբայի փողոցում գտնվող Դավիթ Կեզերաշվիլիին պատկանող բնակարանում 15 ժամ խուզարկություն է իրականացվել։

Տանը ապրում է Կեզերաշվիլիի կնոջ եղբայրը՝ Դիմիտրի Չիքովանին, ով «Ազգային շարժման» հասարակայնության հետ կապերի քարտուղարն է։

Քննչական գործողությունների արդյունքում ՆԳՆ աշխատակիցները առգրավել են բնակելի տան խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերը։ Թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել, դեռ հայտնի չէ։

Քննչական գործողությունները, ենթադրաբար, կատարվել են խմբակային բռնության և կազմակերպված բռնության դեպքի առթիվ։

Նմանատիպ