Պաշտպանության նախարարը առաջին բրիգադում ծանոթացել է ենթակառուցվածքային աշխատանքներին
Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմակայաններում ենթակառուցվածքային նախագծերը ավարտական փուլում են։ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Գորիում Արեւելյան հրամանատարության 1-ին հետեւակային բրիգադի 11-րդ եւ 14-րդ գումարտակների տեղակայման վայրում ծանոթացել է ենթակառուցվածքային նախագծերին։
Պաշտպանության նախարարը պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլիի, փոխնախարարների և ՊԲ ղեկավարների հետ ստուգել է ընթացող և ավարտված աշխատանքները։
Գերատեսչության ղեկավարները մանրամասն տեղեկատվություն են ստացել բազայում կատարված աշխատանքների մասին։ Բրիգադի տարածքում ընթացքի մեջ են եռահարկ զորանոցի և պահեստային շենքի շինարարական և վերանորոգման աշխատանքները։ Եռահարկ զորանոցը վերակառուցման փուլում է, որը ներառում է հատակների, պատերի և առաստաղների վերանորոգում, կերամիկական սալիկների տեղադրում, լուսավորության համակարգերի և ինժեներական ցանցերի վերականգնում։
Վրացի զինվորականների համար ՆԱՏՕ-ի անդամ երկրների չափանիշներին համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով ենթակառուցվածքների նորացման աշխատանքները նախատեսում են ամբողջ երկրում տեղակայված զորամասերի վերականգնումը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։