Պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Չիկովանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Չիկովանին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նա հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերությունները և երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերը։

«Հատուկ ընդգծվել է երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը։ Քննարկվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Վարչապետի տեղակալը և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Նա նշել է նաև Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական համատեղ հռչակագրի պատմական նշանակությունը՝ նշելով, որ այդ համաձայնությունը կխթանի երկարաժամկետ խաղաղության և կայունության ամրապնդումը Հարավային Կովկասում։ Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությունը», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Իրակլի Չիքովանին Հայաստան է ժամանել իր գործընկեր Սուրեն Պապիկյանի պաշտոնական հրավերով։