Պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը չպետք է օգտագործվի կեղծ-կրոնական իրավաբանական անձանց կողմից. Պատրիարքարան
Պետք է ձեռնարկվեն միջոցներ, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը չօգտագործվի կեղծ-կրոնական իրավաբանական անձանց կողմից,- այս մասին նշված է Վրաստանի Պատրիարքարանի կողմից տարածած հայտարարությունում:
«Հոգևորական անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը համընդհանուր ընդունված պրակտիկա է և մենք դրան աջակցում ենք: Պետությունում երաշխավորված պետք է լինի նաև ոչ զինվորական այլընտրանքային աշխատանքային ծառայությունը:
Դրա հետ մեկտեղ, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի այս փորձը չկիրառվի կեղծ-կրոնական իրավաբանական անձանց կողմից իրենց նեղ չարչիական շահերի համար, որը կրոնականությամբ շահարկում և ակնհայտ հակապետական գործողություն է»,- նշված է Պատրիարքարանի հայտարարությունում: