Պարեկային ոստիկանությունը կօգտվի Ճապոնիայում գնված 100 հիբրիդային էլեկտրամոբիլներից,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարը՝ խորհրդարանական կոմիտեին:
Գիորգի Գախարիայի խոսքով, Վրաստանը Ճապոնիայից գնել է 100 հիբրիդային էլեկտրամոբիլ:
«Ցանկանում եմ ձեզ ասել լավ նորություն: Մի քանի ամիս առաջ կար ճապոնական կառավարության դրամաշնորհ, որի շուրջ համաձայնեցինք և արդեն մեկ շաբաթ առաջ Վրաստան է բերվել մոտ 100 հիբրիդային էլեկտրամոբիլ, որից կօգտվի պարեկային ոստիկանությունը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: