Այսօր եկել ենք խորհրդարան, քանի որ հարգում ենք այս ինստիտուտը
Այսօր եկել ենք խորհրդարան, քանի որ հարգում ենք այս ինստիտուտը

Համարում եմ, որ ընդդիմության հետ երկխոսությունը անչափ կարևոր է և այսօր խորհրդարանում ենք այն պատճառով, որ հարգում ենք այս ինստիտուտը,- այս մասին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպմանը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է ի պատասխան Գիգա Բոկերիայի հարցին, թե ինչու է այսօր եկել խորհրդարան:

«Մեր հանդիպումը հանրային է, մեր բնակչությանը ծանոթացնում ենք մեր ծրագրերի հետ, մեր կողմից ավարտված նախագծերի և իրականացվելիք քայլերի մասին»,- նշել է վարչապետը:

Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությամբ, կառավարությունը երբեք չի արտահայտել անարգանք խորհրդարանի նկատմամբ: