Պարեկային ոստիկանությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանը անօրինական հատելու փորձի մեղադրանքով
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմանային կառավարման և համակարգման գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են Լիբանանի քաղաքացու՝ Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու, երբ նա փորձում էր անօրինական կերպով հատել Վրաստանի պետական սահմանը՝ օգտագործելով կեղծ փաստաթուղթ։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-344 և 362 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև հինգ տարի ազատազրկում։