Պարեկային ոստիկանության վարչության ավտոպարկը թարմացվել է մոտ 300 մեքենայով

13:54, 31.07.2026

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ավտոպարկը թարմացվել է մոտ 300 մեքենայով։

ՆԳՆ-ի տվյալներով՝ մեքենաները բաշխվել են Թբիլիսիում և շրջաններում։

«Նոր մեքենաները ներառում են ինչպես թեթև, այնպես էլ ամենագնաց մեքենաներ, որոնք նախատեսված են լեռնային շրջանների համար, այդ թվում՝ էկոլոգիապես մաքուր հիբրիդային մոդելներ։

Նոր մեքենաները կնպաստեն ոստիկանության գործունեության արդյունավետության և հասարակական անվտանգության հետագա բարելավմանը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ