Պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար, Թեյմուրազ Կուպատաձեն լքել է պաշտոնը
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար, Թեյմուրազ Կուպատաձեն լքել է պաշտոնը:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, Թեյմուրազ Կուպատաձեն զբաղեցնելու է սահմանային ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ով կզբաղեցնի պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը դեռևս անհայտ է, ՆԳՆ-ում ասում են, որ դա հայտնի կդառնա մոտ ապագայում:
Հեղինակ -
Edgar Barsegyan