Պարագվայում անհետացել է ինքնաթիռ, որում գտնվում էին երկրի գյուղատնտեսության նախարարը և նրա տեղակալը

Պարագվայում անհետացել է փոքր չափի ինքնաթիռ, որում գտնվում էին երկրի գյուղատնտեսության նախարարը, նրա տեղակալը և երկու օդաչու:

Ինքնաթիռը Այոլասի օդանավակայանից ուղևորվում էր դեպի մայրաքաղաք: Սակայն դիսպետչերի հետ այլևս կապի չի դուրս եկել:

Ընթանում է որոնողափրկարարական գործողություն: