Պարաձյուդո | Ռևազ Չիկոիձեն Թբիլիսիի աշխարհի գավաթի հաղթողն է #1TVSPORT

18:21, 25.03.2026

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Ռևազ Չիկոյիձեն (J1, -95 կգ) նվաճեց ոսկե մեդալ եզրափակիչ բլոկում, իսկ Զվիադ Գոգոչուրին՝ արծաթե մեդալ։

Գոգոչուրին վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել եզրափակիչ մենամարտին, որտեղ պետք է մրցեր Չիկոյիձեի հետ։

Մրցաշարին մասնակցեցին 27 երկրների 187 պարաաթլետներ։ Նշենք, որ մրցաշարի առաջին օրը Վրաստանի պարաձյուդոյի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալը նվաճեց Սաբա Բաղդավաձեն (J1, -81 կգ)։

Բրոնզե մեդալները նվաճեցին Զուրաբ Զուրաբիանին (J2, -70 կգ), Գիորգի Գամջաշվիլին (J1, -70 կգ) և Լևան Գուգավան (J2, -81 կգ)։

Նմանատիպ