Պապունա ՈՒգրեխելիձեն հեռացել է պաշտոնից
Պապունա ՈՒգրեխելիձեն հեռացել է պաշտոնից

Հանրային ռեեստրի ազգային գործակալության ղեկավար, Պապունա ՈՒգրեխելիձեն հեռացել է պաշտոնից,-այս մասին նա գրել է սոցիալական ցանցում:

«Ցավոք շարունակվում է հանրային ռեեստրի նախկին աշխատակից, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների ծառայության նախկին ղեկավար, Էկա Մեսխիձեի գրոհը իմ նկատմամբ: Նա փորձում է հաշվեհարդար լինել իմ նկատմամբ, որը ստացել է քաղաքական նշաններ:

Հայտարարում եմ, որ այս մեղադրանքները կապված են հաշվեհարդարի հետ, որը կապված է Մեսխիձեի ամուսնու, Զուրաբ Ղիփիանիի («միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլիի կնոջ եղբայրը) աշխատանքից ազատելու հետ: Ղիփիանին աշխատանքից հեռացվել է 2016 թվականի օգոստոսի 22-ին կարգապահական նորմերը խախտելու համար: Նա սկանդալներ էր կազմակերպում արդարադատության տանը, ինչպես նաև շան միջոցով վախեցնում էր քաղաքացիներին: Զուրաբ Ղիփիանիի վերաբերյալ հաշվետվությունը դիտեք հետևյալ հասցեով ՝ https://bit.ly/2Gw7doN:

Էկա Մեսխիձեն, որը հանրային ռեեստրում աշխատում էր մինչև 2016 թվականի հունվարը, իմ կողմից ոտնձգությունների մասին զրուցելը սկսեց իր ամուսնու աշխատանքից հեռացնելուց հետո: Նա ինձ ենթարկում էր շանտաժի և կա նաև վկա, ում միջոցով նա պահանջում էր, որ նրա ամուսնուն չհեռացնեին աշխատանքից:

Նշեմ, որ Էկա Մեսխիձեն աշխատանքից չի հեռացել ոտնձգությունների և նվաստացուցիչ աշխատանքային պայմանների պատճառով, նրա աշխատանքից հեռանալու պատճառը GIZ ընկերության կողմից առաջարկված բարձր վարձատրությունն էր:

Միակ բանը, որի համար ներողություն եմ խնդրում, դա այն է, որ ընկերական հարաբերություններ ունեի Էկա Մեսխիձեի հետ»,-գրել է Պապունա ՈՒգրեխելիձեն: