Պակիստանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ
Պակիստանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ

Պակիստանի Քվետա քաղաքում այսօր առավոտյան  տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 և վիրավորվել 25 մարդ: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:

Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, չորս մահապարտ ներխուժել է քրիստոնեական եկեղեցի: Նրանցից մեկը պայթեցրել է իրեն: Իրավապահներին հաջողվել է սպանել երկրորդ ահաբեկչին, սակայն մնացած երկուսին հաջողվել է փախուստի դիմել: