Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը
Պակիստանում ոստիկանական պահակակետի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը

Պակիստանի արևելյան մասում, Լահոր քաղաքում ոստիկանական պահակակետի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը,-այս լրատվությունը տարածել են տեղական պաշտոնյա անձինք:

Պատահարի մասին, Պակիստանում թալիբանի մամլո խոսնակ Մոհամադ Խուրասանին Reuters-ի լրագրողին գրել է սոցիալական ցանցում և պայթյունի պատասխանատվությունը դրել Թալիբանի վրա:

Հարձակման արդյունքում զոհվել էր 7, վիրավորվել 18 մարդ:

Ոստիկանության գլխավոր ինսպեկտորի տեղակալի հայտարարությամբ, պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ տեղի էր ունենում հերթափոխը: Պահակակետի մոտակայքում անց էր կացվում նաև կրոնական հավաք, որին ներկա էր 80 000 մարդ:

Ինչպես Reuters-ին հայտնել են ոստիկանությունից, նախնական վարկածով հարձակման թիրախում ոստիկաններն էին: