Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ևս 119 մարդ

13:17, 28.08.2022

Պակիստանում վերջին 24 ժամվա ընթացքում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ևս 119 մարդ՝ զոհերի թիվը հասցնելով 1033-ի։

Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Երկիրը օգնություն է խնդրում միջազգային հանրությունից։ Իրավիճակը հատկապես ծանր է երկրի հյուսիսարևմտյան շրջաններում, որտեղ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

Ընդհանուր առմամբ, երկամսյա մուսսոնային սեզոնին, որն այս տարի ամենախոնավն էր, տուժել է մինչև 33 միլիոն մարդ:

Նմանատիպ