Պակիստանում, գնացքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի:
Տեղի մամուլի տեղեկությամբ, տուժածների քանակը գերազանցում է 20-ը: Նրանց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքը տեղի է ունեցել Պենջաբի նահանգի հարավային մասում: Հրդեհը բռնկվել է գազի բաքի պայթյունի հետևանքով: Պայթյունը ոչնչացրել է գնացքի երեք վագոնները:
Ուղևորների մի մասը հրդեհի պատճառով զոհվել է երթևեկող գնացքի պատուհաններից ցատկելու հետևանքով: