Պակիստանում, ընտրատեղամասում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ
Պակիստանի ընտրատեղամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, տուժածների թիվը գերազանցում է 30-ը: Տեղի ԶԼՄ-ների տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի մոտակայքում:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երկրում ընթանում են խորհրդարանական և շրջանային ընտրություններ, որի պատճառով խստացված են անվտանգության նորմերը: Ընտրողները անվտանգությունը պաշտպանում է շուրջ 800 000 զինծառայող:
Հատկանշական է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընտրությունների մասնակից թեկնածուների վրա բազմիցս իրագործվել են հարձակումներ: