Պակիստանում այսօր ընթանում են խորհրդարանական և շրջանային ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին:
849 մանդատից ստորին պալատ հայտնվելու համար, ինչպես նաև մունիցիպալ վեհաժողովներում տեղ ձեռք բերելու համար պայքարում է 12 570 թեկնածու:
Սեփական ընտրությունը կարող է անել 105 միլիոն մարդ:
Նախկին իշխանության իրավասության ժամկետը լրացել էր մայիսի 31-ին: Դրանից հետո երկիրն ունի ժամանակավոր կառավարությունը: Ընտրատեղամասերը փակվելու են 18:00-ին: Նախնական արդյունքները հայտնի կդառնան հինգշաբթի, լուսաբացին: