Պակիստանում այսօր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ կկայանան, պատվիրակություններն արդեն գտնվում են Իսլամաբադում
Պակիստանում այսօր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ կկայանան, պատվիրակություններն արդեն գտնվում են Իսլամաբադում

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններն այսօր կայանալու են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Իրանական պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, արդեն գտնվում է տեղում։

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով Իսլամաբադ է ժամանել մի քանի ժամ առաջ։ Նրա հետ միասին Միացյալ Նահանգների թիմը ներկայացնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։

Ինչպես գրում է մամուլը, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կվերաբերեն մի քանի առանցքային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին, Հորմուզի նեղուցին, միջազգային պատժամիջոցներին և Լիբանանի հակամարտությանը։