Պակիստանի վարչապետը ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ քաղաքացիներին խնդրել է աղոթել բանակցությունների հաջողության համար
ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում նախատեսված բանակցություններից առաջ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խնդրել է քաղաքացիներին աղոթել բանակցությունների հաջողության համար։
«Սա վճռորոշ պահ է, խնդրում եմ աղոթեք, որ բանակցությունները հաջող լինեն, բազմաթիվ կյանքեր փրկվեն, և աշխարհը խաղաղություն տեսնի», – նշել է Շարիֆը։
Պակիստանի վարչապետը հաստատել է, որ վաղը ամերիկացի և իրանցի առաջնորդները կժամանեն Իսլամաբադ՝ բանակցությունների համար։
«Պակիստանի ղեկավարությունը կապահովի, որ այդ բանակցությունները հաջող լինեն՝ գործադրելով առավելագույն ջանքեր», – հայտարարում է Շեհբազ Շարիֆը։
Տեղեկության համար նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն մեկնել է Պակիստան։