Պակիստանի վարչապետ. Հնդկաստանը ստիպված կլինի գին վճարել, նրանք կարող էին մտածել, որ մենք կհանձնվենք, բայց մոռացան, որ մենք ազգ ենք, որը գիտի, թե ինչպես պայքարել իր երկրի համար

22:14, 07.05.2025

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Հնդկաստանը գին կվճարի Քաշմիրի վրա երեկվա հարձակման համար։ Այս մասին նա ասել է հեռուստատեսային ելույթի ժամանակ։

«Հնդկաստանը ստիպված կլինի վճարել երեկ երեկոյան թույլ տված ակնհայտ սխալի համար։ Նրանք կարող էին մտածել, որ մենք կհանձնվենք, բայց մոռացան, որ սա մի ազգ է, որը գիտի, թե ինչպես պայքարել իր երկրի համար», – ասել է երկրի վարչապետը։

Իր ելույթում Շեհբազը նշել է, որ երկրի անվտանգությունն այժմ պահանջում է Պակիստանի ժողովրդի քաջությունը, քանի որ նրանք պայքարում են ճշմարտության համար։

Անցած գիշեր Հնդկաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Պակիստանի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ 57-ը։

Նմանատիպ