Պակիստանի «Թեհրիկ-ի-Թալիբան» շարժումը ստանձնել է երկրի մի քանի շրջաններում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է 23 մարդ
Պակիստանի «Թեհրիկ-ի-Թալիբան» շարժումը ստանձնել է երկրի մի քանի շրջաններում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է 23 մարդ

Աֆղանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պակիստանի թալիբները, որոնք հայտնի են նաև որպես «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան», ստանձնել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մի քանի շրջաններում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է 20 անվտանգության աշխատակից և երեք քաղաքացիական անձ։

Հարձակումները, որոնց թվում է նաև ոստիկանության ուսումնական դպրոցում ինքնասպան-ահաբեկչի կողմից ինքնապայթեցումը, տեղի են ունեցել հոկտեմբերի 10-ին Խայբեր-Պախտունխվա նահանգում։

Նահանգը սահմանակից է Աֆղանստանին։ Նահանգում գործում են մի քանի զինված խմբավորումներ, որոնք 2021 թվականին հարևան Աֆղանստան թալիբների վերադարձից հետո ակտիվացրել են անվտանգության ուժերի վրա հարձակումները։

Աֆղանական թալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքքին մեղադրել է Պակիստանին սահմանի մոտ ավիահարվածներ հասցնելու մեջ։ Իսլամաբադը պնդում է, որ «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» կազմակերպության զինյալները գործում են Աֆղանստանից, ինչը Քաբուլը հերքում է։