Պահպանվող տարածքների գործակալությունը մասնակցել է Ճապոնիայում կայացած միջազգային ցուցահանդեսի

13:00, 18.10.2025

Պահպանվող տարածքների գործակալությունը մասնակցել է Ճապոնիայում կայացած Tourism Expo Japan 2025 միջազգային ցուցահանդեսին։ Տեղեկատվությունը տարածել է գործակալությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ցուցահանդեսի մասնակիցներն ու այցելուները ծանոթացել են Վրաստանի պահպանվող տարածքների էկոտուրիստական և արկածային ուղղություններին, ինչպես նաև ստացել են տեղեկատվություն Վրաստանի պահպանվող տարածքների մասին։

«Tourism Expo Japan միջազգային ցուցահանդեսը Ճապոնիայում տուրիզմի ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկն է, որը համախմբում է տասնյակ երկրներ և հարյուրավոր տուրիստական ընկերություններ։ Ցուցահանդեսի նպատակն է խթանել գլոբալ տուրիզմի զարգացումը, նպաստել նոր գործընկերությունների ձևավորմանն ու խորը մշակութային փոխհարաբերություններին։ Ցուցահանդեսը տարեկան այցելում է ավելի քան 120,000 մարդ։

Վրաստան Ճապոնիայից այցելողների թիվը տարեցտարի աճում է։ Վրաստանի յուրահատուկ բնությունն ու մշակույթը ճապոնացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Պահպանվող տարածքների գործակալության մասնակցությունը Ճապոնիայի զբոսաշրջային ցուցահանդեսին կնպաստի ազգային պարկերի ճանաչելիության բարձրացմանը և կձգի այն այցելուներին, ովքեր հետաքրքրված են Վրաստանի բնության ներուժով», – նշված է գործակալության տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ