Պահանջում ենք, որ մանկապարտեզներում երեխաների ծնողները ներկայացնեն տեղեկանք առողջության և պատվաստումների մասին
Պահանջում ենք, որ մանկապարտեզներում երեխաների ծնողները ներկայացնեն տեղեկանք առողջության և պատվաստումների մասին

Մեզ համար անվտանգությունը կարևոր է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է փոքրիկներին և մեր երեխաներին, ապագա սերնդին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Թբիլիսիում, մանկապարտեզներից մեկում ջրծաղիկի վիրուսով երեխայի մահվան հարցը մեկնաբանելիս:

«Ինչ վերաբերում է ստուգմանը, մենք կտրականապես պահանջում ենք, որ ծնողները երեխայի առողջության և պատվաստման առնչությամբ ներկայացնեն տեղեկանք: Երբ մեր կողմից կար այդ պահանջը, ծնողների մոտ այդ փաստն առաջացրեց դժգոհություն, սակայն մենք մեր գալու առաջին օրից ասում ենք, որ մեզ համար կարևոր է անվտանգությունը, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է փոքրերին և մեր երեխաներին, ապագա սերնդին»,- հայտարարել է Կալաձեն: