Պահակակետի վերացման հարցը նույնիսկ չի քննարկվում. Լաշա Դարսալիա
Պահակակետի վերացման հարցը նույնիսկ չի քննարկվում. Լաշա Դարսալիա

Պահակակետի վերացման հարցը նույնիսկ չի քննարկվում,-այս մասին Չորչանա գյուղում առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Լաշա Դարսալիան:

«Սա միշտ եղել է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը, ինչը գրանցված է այդ թվում, Եվրամիության դիտորդական առաքելության կողմից և այդ հարցը (պահակակետի վերացումը) չի էլ քննարկվել», – ասել է Դարսալիան:

Ըստ նրա, վրաց իշխանությունները 24 ժամյա ռեժիմով աշխատում են միջազգային գործընկերների հետ, նրանք տեղեկացված են բոլոր գործողությունների մասին, որ քայլեր ձեռնարկեն իրավիճակի ապակայունացման ուղղությամբ:

Չորչանա գյուղում են գտնվում նաև պետական ​​անվտանգության ծառայության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետի տեղակալ, Իրակլի Անթաձեն և Վրաստանի անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար, Կախաբեր Քեմոկլիձեն:

Բռնազավթված Ցխինվալի դե ֆակտո ռեժիմի ներկայացուցիչների պահանջի ժամկետը լրացել է: Նրանք պահանջել էին մինչև օգոստոսի 30-ի  ժամը 06:00-ն վերացնել վրացական պահակակետը: