Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Իսրայելում դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ, Վաշինգտոնից հրավիրել է Պաղեստինի դեսպանին: Այս մասին գրում են պաղեստինյան գործակալությունները:
Նրանց տեղեկությամբ, Պաղեստինի արտաքին գերատեսչությունում հայտարարում են, որ դեսպանը չորեքշաբթի կվերադառնա հայրենիք:
Երուսաղեմում, ԱՄՆ-ի դեսպանության բացմանը Ղազայի սահմանի մոտ անցկացված բողոքի ցույցի և Իսրայելի ռազմական ստորաբաժանումների միջև հետևել է առճակատում, որի արդյունքում զոհվել է 60 պաղեստինցի: