Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքում Իսրայելի հարձակումների հետեւանքով երեք պաղեստինցի է զոհվել ki ki CT

10:22, 01.11.2024

Հոդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին տեղեկություն է տարածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք գործողություն էին իրականացնում «ահաբեկչական ենթակառուցվածքների» դեմ։ Գործողության ընթացքում ավերվել է Պաղեստինի փախստականների օգնության գործակալության բժշկական կլինիկան, վնասվել են նաև ճանապարհները։

Միաժամանակ երկու իսրայելցի է զոհվել Իսրայելի հյուսիսում գտնվող քաղաքների վրա «Հեզբոլլահի» իրականացրած հրթիռակոծության հետեւանքով։ Տեղեկությունը տարածում է իսրայելական կողմը։

Ըստ «Հեզբոլլահի»՝ նրանք մի քանի հրթիռային և հրետանային հարձակումներ են իրականացրել իսրայելական ուժերի վրա։

Նմանատիպ