Պաատա Սալիան պաշտոնապես ներկայացրեց Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի առաջին բազմաֆունկցիոնալ պորտալը

10:40, 19.07.2025

Վրաստանի արդարադատության նախարարը՝ Փաատա Սալիան, պաշտոնապես ներկայացրեց Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (NSDI) առաջին բազմաֆունկցիոնալ գեոպորտալը՝ NSDI.GOV.GE։

Նորարարական հարթակը կարեւոր բարեփոխում է, որը նպատակ ունի ներդնել ժամանակակից ստանդարտներ՝ երկրում տարածական տվյալների կառավարման եւ փոխանակման ոլորտում։

NSDI գեոպորտալը միավորված տեղեկատվական համակարգ է, որը համախմբում է պետական մարմինների եւ մասնավոր սեկտորի կողմից ստեղծված տարածական տվյալները։

Պորտալում տեղադրվելու են քարտեզներ, օրթոֆոտոներ, հողամասերի սահմաններ, մշակութային ժառանգության հուշարձաններ, ճանապարհներ, կամուրջներ, հիվանդանոցներ, կրթական հաստատություններ։ Մասնավոր ընկերությունները կներկայացնեն տեղեկատվություն իրենց ենթակառուցվածքների տեղադրման, ծածկույթի գոտիների եւ ծառայությունների մատչելիության վերաբերյալ։

Գեոպորտալի նպատակն է հեշտացնել օգտատերերի համար ենթակառուցվածքային նախագծերի պլանավորումը, ներդրումների ներգրավումը եւ ճգնաժամային իրավիճակների արագ արձագանքումը։

NSDI գեոպորտալի տվյալների ձեւաչափերը լիովին համապատասխանում են Եվրամիության համապատասխան կանոնակարգերին եւ ստանդարտներին, ինչը ապահովում է տվյալների հեշտ ինտեգրումը եւ կիրառումը Եվրամիության տվյալների տարածության ենթակառուցվածքում։

Հարթակի համակարգումը կատարում է Արդարադատության նախարարության պետական ծառայություն հանդիսացող Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը։

Ներկայացմանը ներկա էին նաեւ արդարադատության նախարարի տեղակալները, օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն եւ այլ հրավիրված հյուրեր։

Տեղեկատվությունը տարածում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ