Պաատա Սալիան Իտալիայի դեսպանի հետ քննարկել է իրավական համագործակցության զարգացման հեռանկարները
Պաատա Սալիան Իտալիայի դեսպանի հետ քննարկել է իրավական համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան և Վրաստանում Իտալիայի Հանրապետության դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն քննարկել են երկու երկրների միջև իրավական համագործակցության զարգացման հեռանկարները:

Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպման ժամանակ նախարարը խոսել է գերատեսչության առաջնահերթությունների մասին, որոնց թվում են ժողովրդավարական արժեքների խթանումը և իրավունքի գերակայության ամրապնդումը, միջազգային դատարաններում պետական շահերի արդյունավետ ներկայացման ապահովումը, քրեակատարողական և հանցագործությունների կանխարգելման համակարգերի հետագա զարգացումը և այլն:

Հանդիպմանը ներկա են եղել արդարադատության նախարարի առաջին տեղակալ Բեքա Ձամաշվիլին և միջազգային հարաբերությունների ու իրավական համագործակցության դեպարտամենտի պետ Քեթևան Սարաջիշվիլին: