Պաատա Սալիան հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ Պաատա Սալիայի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել Հայ-վրացական իրավական ֆորումի շրջանակներում, որը հյուրընկալվում է Երևանում։
«Զրույցը անդրադարձել է Վրաստանի և Հայաստանի ձգտմանը՝ ամրապնդելու եվրոպական արժեքները, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը։
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանի փորձը Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ հարևան պետությունը ներկայումս գտնվում է այս ծրագրի իրականացման փուլում։ Ընդգծվել է համագործակցության խորացման կարևորությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, պետական ինստիտուտների ամրապնդումը և միջազգային չափանիշների ներդրումը», – ասվում է նախարարության տեղեկատվության մեջ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ հանդիպմանը մասնակցել են արդարադատության փոխնախարարներ Լանա Մորգոշիան, Թամար Զոդելավան և Լաշա Մաղրաձեն, ինչպես նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։