Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Վրաստանում անօրինական բնակվող 59 օտարերկրյա քաղաքացու

11:24, 27.11.2026

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ողջ տարածքում իրականացրել է ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումներ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վրաստանում անօրինական բնակվող 59 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Լիբանանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եմենի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Կամերունի, Հնդկաստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Չինաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։

«Հատուկ ներգաղթի վերահսկողության շրջանակներում միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են տարբեր օբյեկտներ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ ձերբակալված անձինք Վրաստանում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Ձերբակալվածները ներկայումս տեղակայված են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց Վրաստանից վտարելու համար», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ